Երեկ քաղաքական բարդ օր էր ՈՒկրաինայում: Նախագահ Պյոտր Պորոշենկոն վարչապետ Արսենի Յացենյուկին և գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին խնդրեց հրաժարական տալ՝ կառավարության նկատմամբ վստահությունը վերականգնելու նպատակով:
Արցախի կառավարությունը հանդես է եկել մի նոր նախաձեռնությամբ. 2016-ին նշվում է Արցախի անկախության 25-րդ տարեդարձը, և այդ կապակցությամբ թողարկվելու է 10 հազար շիշ 25 տարեկան կոնյակ՝ համագործակցելով Երևանի գինու-կոնյակի գործարանի հետ։ Համարակալված կոնյակը հանվելու է շուկա վաճառքի, և շահույթն ուղղվելու է պաշտպանական նպատակների։
Թուրքիայի խորհրդարանում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ HDP-ի հայ պատգամավոր Կարո Փայլանի և Թուրքիայի աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուի վիճաբանությանն է անդրադարձել Hurriyet-ը:
Լորիս Ճգնավորյանը ղեկավարել է Իրանի ազգային նվագախումբը՝ 31-րդ միջազգային «Ֆաջր» երաժշտական փառատոնի 4-րդ գիշերը՝ հանդիսատեսին թողնելով զմայլված՝ գրում է Tehran Times-ը։ Համերգը տեղի է ունեցել փետրվարի 13-ին, Թեհրանի «Վահդաթ» սրահում։
Ֆրանցիսկոս պապը խուսափեց ուղղափառ աշխարհի և Մոսկվայի կայսերական քաղաքականության հասցեին քննադատությունից և պարգևատրվեց Հավանայում պատմական հանդիպումով՝ գրում է Սանդրո Մաջիստերը L'Espresso-ում:
Այս տարվա փետրվարի 12-ը՝ 2015-ի փետրվարի 12-ի համեմատ, շատ խաղաղ էր ու քաղաքակիրթ: Առաջին հայացքից: Մականուններ ու բամփեր չեղան: Հայտնի փետրվարի 13-ն էլ չհետևեց՝ տեղական նշանակության զորաշարժերով, որոնց արդյունքը վերածվեց հետևանքի, իսկ հետևանքը զրոյական էր:
Ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Քլունին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և քննարկել միգրացիայի խնդիրը՝ հայտնում է The Associated Press-ը:
Մեր տեղեկություններով, այսօր երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրելու, որին մասնակցելու են և ուժային կառույցների ղեկավարները, և կառավարական բարձրաստիճան դասը:
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...